Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդ Կիմ Չեն Ինի կինը՝ Լի Սոլ Յուն շարունակում է մինչ այժմ «աննախադեպ ազատություն» դրսևորել: Ընդամենը մեկ ամիս է անցել այն բանից հետո, երբ սոցիալիստական երկրի ղեկավարի կինը ուշադրության կենտրոնում էր հայտնվել Դիորի պայուսակ կրելու պատճառով: Այս անգամ նա հանրությանը ներկայացել է սև տաբատով և սպիտակ կոշիկներով: Խնդիրը նրանում է, որ տասնյակ տարիներ շարունակ Հյուսիսային Կորեայի կանանց խորհուրդ էր տրվում երկար ռազմական ոճի շրջազգեստներ կրել՝ մոխրագույն, կանաչ կամ կապույտ գույների մեջ, նշում է The Telegraph-ը:
Այս լուրը մեծ խանդավառություն է առաջացրել Հարավային Կորեայում, որտեղ Սոլ Յուի այս քայլը որպես «բարեփոխական» է որակվել: Մինչ այժմ տաբատ կրել իրեն թույլ էր տվել միայն ներկայիս առաջնորդի հորաքույրը՝ Կիմ Գեն Խին:
Իշխանության գալուց հետո Կիմ Չեն Ինը որոշել է որոշակիորեն ազատականացնել հասարական բարքերը Կորեայում: Այսպես, օրինակ, օգոստոսին նա չեղյալ էր հայտարարել կանանց վրա տարածվող քաղաքում հեծանիվ վարելու 1990-ականներից գործող արգելքը, քանի որ շրջազգեստով հեծանիվ վարելը հակասում է սոցիալիստական հասարակության բարոյական նորմերին: Բացի դա, որոշ տեղեկություների համաձայն, Հյուսիսային Կորեայի ղեկավարը կանանց թույլ է տվել ջինս և կրունկով կոշիկներ կրել:
Կիմ Չեն Ինը իշխանության է եկել իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահից հետո՝ նախորդ տարվա դեկտեմբերին: Վերջինս, իր հերթին, Հյուսիսային Կորեայի առաջնորդն էր 1994 թվականից: Այդ պաշտոնը նա ստացել էր 1948 թվականից ի վեր երկիրը ղեկավարող իր հոր՝ Կիմ Իր Սենի մահից անմիջապես հետո: