«Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերի սեպտեմբերի 6-ի համարները լույս չեն տեսել տպարանում առկա տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին ասված է օրաթերթերը տպագրող «Մեր տպարանը» ընկերության տարածած հայտարարության մեջ:
Ընկերության անձնակազմը տեղի ունեցածի կապակցությամբ ներողություն է խնդրել «Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի խմբակրակազմերից, ինչպես նաև երկու թերթերի ընթերցողներից: