Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հայռուսգազարդ» ընկերության կապիտալում ՀՀ մասնաբաժինն ավելացնելու մասին հարցը: Ըստ այդմ` կառավարությունն առաջարկում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող 139 մլն 446 հազ. դրամ ընդհանուր արժեքով գազաբաշխիչ գազատարներն օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել ՀՀ- ին` այդպես ավելացնելով վերջինիս մասնաբաժինը: Իսկ թե որն է այդ ամենի պատճառը, ՀՀ կառավարության որոշման նախագծում այդպես էլ հստակորեն ներկայացված չէ, այլ ընդամենը նշված է այդ գազաբաշխիչ գազատարները համայնքային հաշվեկշռից վերցնելու և պետությանը տալու մասին: Ստացվում է, որ «Հայռուսգազարդ»-ը, իր օգտագործած գազատարները Հայաստանին տալով, իր բաժնեմասն ավելացնում է, այսինքն` հարստանում է ՀՀ համայնքների հաշվին, գրում է «Ժողովուրդ» թերթը: