ՀՀ այսօրվա կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսերի նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է բյուջեի կատարողականի ութ ամիսների հիմնական ցուցանիշները:
«Ութ ամիսների ընթացքում՝ հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջեն ունեցել է 567 միլիարդ 156 միլիոն եկամուտ: Չորրորդ եռամսյակում ավելի բարձր կլինեն մուտքերը, քանի որ տնտեսական ակտիվությունը չորրորդ եռամսյակում ավելի բարձր է: Այս առումով մենք պետք է նշենք, որ բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ պլանի, և բոլոր հիքմերը կան պնդելու, որ այն իրատեսական է և հաստատապես կկատարվի»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բյուջեի ծախսերը կազմել են 574 միլիարդ 148 միլիոն դրամ:
Նախարարի խոսքով՝ այս տեմպերով շարունակվելու դեպքում պակասուրդն ավելի ցածր կլինի, քան ծրագրված է է:
«Այսպիսով, բյուջեի կատարողականի տեսակետից կարող ենք փաստել, որ որևէ չկատարված և չվճարված պարտավորություն չունենք: Միևնույն ժամանակ եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի՝ մի փոքր գերակատարումով», – ասել է ֆինանսների նախարարը: