Home / Հայաստան / ԱԳՆ-ի Հյուպատոսական վարչության պետը ձերբակալված է

ԱԳՆ-ի Հյուպատոսական վարչության պետը ձերբակալված է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ Հաջի-Հակոբյանը «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: