Հայ շախմատիստների օլիմպիական հաղթանակի առիթով սեպտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ:
Մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ շախմատիստների ժամանումից անմիջապես հետո կմեկնարկի շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում մեր տղաների հաղթանակին նվիրված պաշտոնական համերգը, գրում է «Արմենպրեսը»:
Օլիմպիականների դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 20:00-ին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակի կապակցությամբ Երևանի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքը կբերվի տոնական տեսքի: