Այսօր Ազգային Ժողովը քննարկվել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ երկրների միջև «Ազատ առևտրի գոտու ձևավորման մասին» պայմանագիրը, որին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, որպես հիմնական զեկուցող, կոչ է արել կողմ քվեարկել:
Երբ նախարարը վերջացրել է զեկույցի ընթերցումը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախարարին հարցրել է, թե արդյոք նա կարող է բացատրել՝ ինչ բան է ազատ առևտուր և մաքսային միություն:
«Որպես կառավարության ներկայացուցիչ կարո՞ղ եք ասել, որ այս համաձայնագիրը ստորագրելուց հետո մեզ հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել, ասենք, հարաբերությունները ԵՄ-ի ու այլ երկրների հետ», – մասնավորապես, զեկուցողին հարց է հղել Բագրատյանը:
Ի պատասախան՝ նախարարն ասել է, որ համաձայնագիրը չի բացառում նմատանիպ համաձայնագիր այլ երկրների հետ:
«Ինչ վերաբերում է մաքսային միությանը, այստեղ խնդիրը բավական բարդ է, մաքսային միությունը ենթադրում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, ընդհանուր արտաքին տարիֆ, որը, իհարկե, կարող է որոշակի սահմանափակումներ ունենալ այլ պարտավորությունների հետ համեմատ: Այս առումով, ազատ առևտուր և մաքսային միություն, ըստ էության, ինտեգրման խորացման առումով տարբեր փուլեր են, և այս հարցերը հստակ պետք է տարազատել», – ասել է Տիգրան Դավթյանը:
Նա նշել է, որ տվյալ համաձայնագիրը մաքսային միության ձևավորման հետ կապ չունի: