Home / Տեսանյութեր / Հուդայականներն ու մահմեդականները միավորվել են Բեռլինում հանուն թլպատման իրավունքի

Հուդայականներն ու մահմեդականները միավորվել են Բեռլինում հանուն թլպատման իրավունքի

Հուդայականներն ու մահմեդականները Բեռլինում բողոքի ակցիա են անցկացրել՝ընդդեմ երկրում ընդունված թլպատումն արգելող օրենքի:

Ակցիային մասնակցել է շուրջ 300 հոգի: Նրանք պահանջել են վերանայել օրենքը:

Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը՝ հունիսին Քյոլնի շրջանային դատարանը կրոնական դրդապատճառներով տղաների թլպատումը իրավաբանորեն հավասարեցրել է մարմնական վնաս պատճառելուն: Դատարանի կարծիքով՝ դա «ոտնահարում է երեխայի՝ մարմնի անձեռնմխելիության իրավունքը»: