Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցում մահացել է պորտատիվ համակարգիչների գաղափարի հեղինակ Ուիլիամ Մոգրիջը: 69-ամյա Մոգրիջը տառապում էր քաղցկեղից:
Ուիլիամ Մոգրիջը ծնվել է 1943 թվականի հունիսի 25-ին Լոնդոնում: 1962-1965 թթ.-ին սովորել է Սուրբ Մարտինի անվան մշակույթի և դիզայնի կենտրոնական քոլեջում:
Նա հանդիսանում է առաջին նոութբուքերից մեկի՝ Grid Compass համակարգչի ստեղծողը, որը թողարկվել է 1982 թվականին: Սարքը հագեցած էր Intel 8086 պրոցեսորով, մոդեմով, և 320×240 պիքսել դիսփլեյով: Համակարգիչը 8150 դոլար արժեր, ինչի շնորհիվ պահանջված էր նախ պետական և զինվորական կառույցներում: