Ջրաշենի 21-ամյա բնակչուհին սեպտեմբերի 7-ին հայտնել է ոստիկանությանը, որ մայիսի 10-ին իր ամուսնու հայրը իրեն գցել է մահճակալի վրա և փորձել է բռնաբարել:
Կինը նշել է, որ իրեն հաջողվել է դիմել փախուստի, սակայն օգոստոսի 16-ին սկեսրայրը կրկին փորձել է բռնաբարել իրեն: Այս անգամ ևս հարսը փախել է:
Ոստիկանությունից Epress.am-ին հայտնել են, որ կնոջ հաղորդման հիման վրա այժմ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ սկեսրայրին հայտնաբերելու ուղղությամբ: