2012թ. սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը ողջունել է առաքելության նոր տնօրենին` դոկտոր Քարեն Հիլիարդին, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսանատան մամուլի ծառայությունը:
Դոկտոր Հիլիարդը կղեկավարի Առաքելության ծրագրերն ուղղված Հայաստանում ժողովրդավարության ու կառավարման բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը,ինչպես նաև առողջապահական ու սոցիալական բարեփոխումներին:
Ունենալով ավելի քան քսան տարիների փորձ դիվանագիտական ծառայությունում` Հիլիարդը իր նախորդ պաշտոնում հանդիսացել է ԱՄՆ ՄԶԳ Ներկայացուցիչը Մոնղոլիայում: 2007-2011 թթ. նա Առաքելության տնօրեն էր Ճամայկայում, որտեղ կառավարում էր տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարության և կառավարման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ներդրումների բազմամիլիոն ծրագրեր: Մինչ այդ նա Վաշինգթոնում Գործակալության Գլոբալ առողջության բյուրոյի Ռազմավարական պլանավորման և բյուջեի գրասենյակի տնօրենն էր, իսկ 2003-2006թթ.` Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի տարածաշրջանում Տարածաշրջանային տնօրենի տեղեկալը: Նրա նախորդ նշանակումների շարքում են նաև Հաիթին, Մալավին, Նիկարագուան, Օմանը և Եգիպտոսը: