Home / Հայաստան / Արցախում պետք է գնահատական տան Հայաստանի իշխանություններին. Մելիքյան

Արցախում պետք է գնահատական տան Հայաստանի իշխանություններին. Մելիքյան

Արցախյան հասարակությունը կարիք ունի թարմանալու, նոր մթնոլորտ ձևավոելու, որտեղ կհայտնվեն մարդիկ, ովքեր գնահատական կտան նաև Հայաստանի իշխանություններին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ քննադատության բացակայությունը բացասաբար է ազդում նաև ՀՀ-ի ր ԼՂՀ-ի հասարակությունների փոխհարաբերությունների վրա:

Ըստ Մելիքյանի՝ այդ հարցում կարող է դեր խաղալ նաև նորաստեղծ «Սահմանադրական Արցախ»   քաղաքացիական շարժումը: Մելիքյանի գնահատմամբ՝ դրա նախաձեռնողները թարմ արժեքներ են փորձում սերմանել արցախցիների մոտ, նպատակ ունեն սահմանադրական կարգ հաստատել, սակայն քանի որ նախաձեռնողները հայտարարում են նաև, որ իշխանության գալու նպատակ չեն հետապնդում, ապա, ըստ քաղաքական գործչի, անհասկանալի է, թե ինչպես է շարժումը ստիպելու գործող իշխանությանը իրականացնել իր ծրագիրը:

Հիշեցենք, որ շարժումը դեռ մշակում է իր ծրագրի իրականացման մեթոդները, սակայն, ինչպես Epress.am-ին հայտնել է նախաձեռնողներց Մասիս Մայիլյանը,  դրա հիմքում լինելու է ընտրությունները կեղծելու մեխանիմզը ոչնչացնելը:

Արման Մելիքյանը  անդրադարձել է նաև  ԼՂՀ ճանաչման հարցին: Նրա  համոզմամբ՝ այդ գործընթացը  պետք է սկսել հիմա, և դա չպետք է խանգարի հակամարտության լուծման բանակցային գործընթացին: Մելիքյանի խոսքով՝ ԼՂՀ-ն ճանաչելը չի մեծացնի պատերազմի հավանականությունը,  քանի որ դա կախված է տարածաշրջանային գործոններից, ոչ թե կողմերից, որոնք երկուսն էլ խաղաղ կարգավորում են ցնկանում: