Home / Հայաստան / Ծառուկյանը Մոսկվայում առանձնատո՞ւն է կառուցում. մամուլի խոսնակ չի ուզում մեկնաբանել

Ծառուկյանը Մոսկվայում առանձնատո՞ւն է կառուցում. մամուլի խոսնակ չի ուզում մեկնաբանել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առանձնատուն է կառուցում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Այն կառուցվում է Մոսկվայի հայտնի Դուբրովսկայա փողոցում, որտեղ այժմ լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքները:

«Անկեղծ ասած, ինչ-որ մեկի «հավաստի տեղեկությունները» չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել», – թերթի հարցմանն ի պատասխան ասել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: