Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին անվադողի անսարքության պատճառով կայանված «Տ-82» մակնիշի լոլիկով բեռնված տրակտորի կցորդին:
Բախման հետևանքով տրակտորի` նորոգման աշխատանքներ կատարող վարորդը` 1962 թ. ծնված Մեսրոպ Առաքելյանը, մահացել է տեղում, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1972 թ. ծնված Ալֆրեդ Սինոսյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Կատարվում է նախաքննություն: