ՀՀ կառավարությունը Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է ՀՀ բոլոր մարզերի տարածքներից հավաքել և 2012թ. սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Այս մասին ասված է ՀՀ Կառավարության հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: