Home / Տեսանյութեր / Սևանում ավտոբուսներ են բախվել. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Սևանում ավտոբուսներ են բախվել. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ժամը 16.37-ին  Սևանա լճի «Ախթամար» թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար::Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Scania մակնիշի 11 AA 14810 պետհամարանիշի և Scania մակնիշի 70 A2610 պետհամարանիշի ավտոբուսները, ինչի հետևանքով վեց քաղաքացիներ տեղափոխվել են Սևան քաղաքի հիվանդանոց: