«Գյումրի» ապրանքանիշը տևական ժամանակ է՝ գարեջուր չի մատակարարում «Սթար» սուպերմարկետների ցանցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գարեջրի մատակարարման դադարեցումը կապված է իրացման ցանցի կողմից «Գյումրի» ընկերությանը չվճարած պարտքերի հետ:
Այդուհանդերձ, «Սթար»-ի գովազդի և լրատվության բաժնից Գայանե Բաբայանը թերթին հայտնել է, որ հնարավոր է դա կապված է ժամանակավոր սպասարկման մատակարարման շղթայի խափանման հետ:
«Այլ կերպ ասած՝ հնարավոր է՝ խախտվել է մատակարար-կենտրոնական պահեստ-խանութ կապը», – նշել է Բաբայանը: