Home / Հայաստան / Զուրաբյանը հանդիպել է զոհված զինվորների ծնողներին. հնարավոր է՝ օրենքի նախագիծ առաջարկեն

Զուրաբյանը հանդիպել է զոհված զինվորների ծնողներին. հնարավոր է՝ օրենքի նախագիծ առաջարկեն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների ծնողների մի խմբի հետ: Ծնողները մեկ առ մեկ պատմել են, թե ինչ հանգամանքներում են մահացել իրենց երեխաները, ներկայացրել են և պաշտոնական վարկածը, և իրենց վարկածը, ինչպես նաև պատմել իրենց երեխաների գործերի ապօրինությունների մասին:

Լևոն Զուրաբյանը ներկա գտնվող բոլոր ծնողներին խնդրել է իրեն տրամադրել զինվորների գործերի վերաբերյալ փաստաթղթղեր, որպեսզի կարողանա ուսումնասիրել դրանք: Նա նշել է, որ այդ հարցը նախ պետք է քննարկի ՀԱԿ-ի խմբակցության պատգամավորների հետ, այնուհետև կփորձեն դա որպես օրենքի նախագիծ ԱԺ-ում դնել շրջանառության մեջ: Զուրաբյանը նաև նշել է, որ իրենց հասանելիք գործն իրենք կանեն, սակայն շատ կարևոր է, որ ծնողները չդադարեցնեն իրենց պայքարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները  դիմում են ներկայացրել ԱԺ՝ իրենց որդիների սպանության գործերի արդար քննությունը ապահովելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: