Եթե մեկ ամսվա ընթացքում Երաևում գործող կիասակառույցների սեփականատերերը Երևանի քաղաքապետարանի հետ պատշաճ և բարեխիղճ պայմանագրեր չկնքեն, ապա քաղաքապետարանը որպես հաջորդ քայլ դիմելու է ՀՀ կառավարությանը, որպեսզի այդ տարածքները ճանաչեն գերակա շահ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ահնդիպմանը հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
«Վերջին շրջանում մենք ՀՀ կառավարության հետ համատեղ որոշակի գույքագրում ենք իրականացրել և բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցրել տարածքների սեփականատերերի հետ, քննարկել ենք այն խնդիրները, որոնք կան իրենց մոտ, և ստացել ենք այս վիճակը, և որոշել ենք իրականացնել հետևյալ քայլերը՝ նախ արդեն իսկ մենք մի շարք կառուցապատողների ծանուցել ենք առ այն, որ նրանք պարտավոր են առաջիկա մեկ ամսվա ընթացքւոմ Երևանի քաղաքապետարան ներկայացնել իրենց հստակ շինարարական ներդրումային կառուցապատման ծրագրերը: Այդ ծրագրերի հիման վրա քաղաքապետարանից հնչեց հստակ պայման՝ կնքել բոլորովին նոր պայմանագրեր»,- ասել է Նարեկ Սարգսյանը:
Խոսելով առավել խնդրահարույց կիսակառույցների մասին՝ ճարտարապետը հիշեցրել է «Դվին» հյուրանոցի, նախկին «Սևան» հյուրանոցի շենքի մասին, Աբովյան փողոցում «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող կիսակառույցի և Երիտասարդական պալատի մասին: Վերջինի վերաբերյալ տարիներ շարունակ եղել են քննարկումներ, սակայն, Սարգսյանի խոսքով, այնտեղ առայժմ կառուցապատում չկա: