Home / Տեսանյութեր / Հայաստանցի սպառողներին կոչ են անում չգնել որոշակի օրերին արտադրված հավկիթները

Հայաստանցի սպառողներին կոչ են անում չգնել որոշակի օրերին արտադրված հավկիթները

Սեպտեմբերի 12-13-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ» ընկերության  կողմից սեպտեմբերի 8-ին և 13-ին արտադրված, «Արզնի Տոհմային ԹՏԽ» ընկերության կողմից սեպտեմբերի 10-ին արտադրված և «Աշտարակ ձու» ընկերության կողմից օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 3-ին և 5-ին արտադրված հավկիթները թարմ չեն:

Լաբորատոր փորձաքննության և փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաև, որ մակնշման և արտադրության օրերը չեն համապատասխանում:

Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական:

Ծառայությունը կոչ է անում սպառողներին զգոնություն պահպանել և մինչև իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել և չօգտագործել հավկիթ նշված խմբաքանակներից: