2012 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) 1521 պատահար, ինչի հետևանքով 176 մարդ զոհվել է, 2236-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին Epress.am-ին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 1367 ՃՏՊ, ինչի հետևանքով 183 մարդ զոհվել է, 2025-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այսպիսով, 2012 թվականին 2011-ի համեմատ ՃՏՊ-ների թիվն աճել է 154-ով, իսկ զոհվածների թիվը նվազել է 7-ով:
2012 թվականի սեպտեմբեր-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 50 մարդ զոհվել է, 434-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2011-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր վրաերթի նույնքան դեպք՝ 453, ինչի հետևանքով 63 մարդ զոհվել էր, 460-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: