Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Սեպտեմբերի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր: