Գյումրիում բնակվող տարեց զույգին փորձել են համոզել վաճառել իրենց թոռանը՝ 4-ամյա Ալենին 7 հազար դոլարով: Ինչպես հաղորդում է «Շիրակ կենտրոն» հ/կ-ի կայքը, երկուս ու կես տարի է, ինչ տարեց ամուսինների աղջիկը գտնվում է կալանավայրում, և քանի որ վերջինս միայնակ մայր է եղել, նրա երեխային՝ չորսամյա Ալենին, պահում են տատն ու պապը:
«Շիրակ կենտրոնը» դեպքի մանրամասները ներկայացրել է տեսանյութում: