Հանգստայան օրերին Հայաստանում հացի գների աճ է գրանցվել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ հաց արտադրող ընկերություններն ալյուրը ձեռք են բերել 50 կգ-ոց պարկը 12,600 դրամով՝ վճարելով նախկինից 1000 դրամ ավելի: Որպես հետևանք` երեկ հանրապետության իրացման ցանցերում հացը՝ կախված տեսակից և որակից, վաճառվել է 10-20 դրամ ավելի թանկ: