Home / Տեսանյութեր / Սևանում բերման են ենթարկել սպանության մեջ մեղադրվող երիտասարդին

Սևանում բերման են ենթարկել սպանության մեջ մեղադրվող երիտասարդին

Սեպտեմբերի 16-ին վաղ առավոտյան ոստիկանության ծառայողները Այգավան գյուղում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել 26-ամյա Արամ Ղազարյանին, որին մեղադրում են սպանության մեջ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը, սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին հիվանդանոցից  ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից իրենց մոտ է տեղափոխվել 35-ամյա Նվեր Սերգեյանի դիակը:

Ոստիկանության տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Սերգեյանի և Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Սերգեյանին և դիմել փախուստի:

Այժմ Արամ Ղազարյանն անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով):