Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում և չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության ուղևորների շահից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը: Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության հանրային կապերի բաժնից: