Գերմանական Deutsche Post փոստային ծառայությանը պարտավորեցրել է տարածել ուլտրաաջ համարվող Գերմանիայի ազգային ժողովրդավարական կուսակցության քարոզչական նյութերը, գրում է Spiegel-ը: Սեպտեմբերի 20-ին նման որոշում է կայացրել Կարլսռուեի գերագույն դատարանը: Ավելի ցածր ատյաններում Deutsche Post-ին հաջողվում էր պաշտպանել նեոնացիստական կազմակերպությանն իր ծառայությունները չմատուցելու իրավունքը:
Deutsche Post-ը հրաժարվում էր քաղաքացիներին առաքել Klartext պարբերականը, որը հրատարակում է կուսակցության խմբակցությունը:
Այդուհանդերձ Կարլսռուեի դատարանը կարծում է, որ փոստային ծառայությունը պարտավոր է տարածել ցանկացած պարբերական և Ազգային ժողովրդավարական կուսակցության քաղաքական հայացքները չպետք է որևէ դեր խաղան այդ հարցում: