Երեկ ժամը 21.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրիի Հաղթանակի պողոտայում: Այրվել է «Պուրակ» հրուշակեղենի խանութ-արտադրամասը: Դեպքի վայր է ժամանել 3 մարտական հաշվարկ:
Ինչպես հաղորդում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կայքը, Գյումրիի 2 հրշեջ փրկարարական ջոկատներին օգնության է եկել նաև Ախուրյանի փրկարարկան ջոկատը: Երկար ժամանակ հրշեջներին չի հաջողվել կրակը մեկուսացնել: Խանութ-արտադրամասը ամբողջությամբ այրվել է: Այդ ժամին խանութը արդեն փակ է եղել, աշխատակիցներ խանությում չեն եղել: «Պուրակ»-ի սեփականատեր Հովհաննես Մարտիրոսյանը հրդեհի բռնկման ամենահավանական տարբերակը համարում է հոսանքալարերի կարճ միացումը, դիտավորության վարկածը բացառում է:
Կրակը մեկուսացվել է մոտ1 ժամ անց:
Տեսանյութը՝ «Շանթ» հեռուստաընկերության