Home / Հայաստան / Շակիրան չի մասնակցի համերգներին. երգչուհին ու ֆուտբոլիստ Պիկեն երեխայի են սպասում

Շակիրան չի մասնակցի համերգներին. երգչուհին ու ֆուտբոլիստ Պիկեն երեխայի են սպասում

Հայտնի երգչուհի Շակիրան հայտարարել է մոտակա օրերին ծրագրված մի շարք միջոցառումներից հրաժարվելու իր որոշման մասին: Այս մասին սեպտեմբերի 19-ին նա գրել է իր պաշտոնական էջում: Մասնավորապես, երգչուհին նշել է. «Ինչպես հայտնի է ձեզանից ոմանց, ես և Ժերարը (Պիկե) շատ երջանիկ ենք և մեր առաջնեկի լույս աշխարհ գալուն ենք սպասում: Այս պահին այդ հիասքանչ իրադարձությունը մեզ համար ամենակարևորն է և այդ պատճառով որոշել ենք հրաժարվել առաջիկայում պլանավորված մի շարք միջոցառումներից»:

35-ամյա Շակիրան ժամանակակից ամենահայտնի փոփ-երգչուհիներից է: Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնա» ակումբի պաշտպան, 25-ամյա Ժերար Պիկեն և երգչուհին հանդիպում են 2010 թվականի աշնանից: