Home / Տեսանյութեր / ԱՄՆ-ի հայերը խաբել են պետությանը. նրանց ազատազրկում է սպառնում

ԱՄՆ-ի հայերը խաբել են պետությանը. նրանց ազատազրկում է սպառնում

Ամերիկյան Ֆրեզնո քաղաքի հայ համայնքի 17 անդամներ մեղավոր են ճանաչվել անապահով ընտանիքների, հաշմանդամների, հղի կանանց և հատուկ օգնության կարիք ունեցող այլ մարդկանց բժշկական աջակցություն ցուցաբերող Medi-Cal բժշկական ծրագրին խաբելու և հարկատուների գումարները գողանալու մեջ:

Հայ ներգաղթյալները տարիներ շարունակ չափազանցեցված տվյալներ են ներկայացրել իրենց առողջական վիճակի մասին ընկերությունից ավելի շատ գումարներ կորզելու համար:

Կասկածյալների տարիքը տատանվում է 23-88-ի միջակայքում:

Դատախազները նշում են, որ կասկածյալները պետությունից խաբեությամբ 265 հազար ԱՄՆ դոլար են կորզել: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց 3 տարվա ազատազրկում է սպառնում. բացի դա, նրանց կարող են պարտավորեցնել պետությանը վճարել գողացված գումարները:

Կասկածյալների կողմից մշակված մեխանիզմը գործում էր հետևյալ կերպ. հանրային ծառայողներին նրանք ավելի բարդացված են ներկայացնում իրենց հիվանդությունները՝ նշելով, որ տնային խնամքի կարիք ունեն, որը բավական մեծ գումարներ արժի: Արդյունքում ընկերությունը գումարներ է տրամադրում տվյալ ընտանիքին՝ հիվանդի խնամքը կազմակերպելու համար:

Կասկածյալները երկու տարի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են գտնվել: Գաղտնի գործակալները և տեսախցիկների արձանագրած նյութերը ապացուցել են նրանց մեղավորությունը: Նման դեպքերում, ինչպես նշում են քննիչները, կեղծարարության մեխանիզմը շատ արագ է տարածվում և սկսում գործել միմյանց հետ մտերիմ կապերի մեջ գտնվող մարդկանց շրջանում:

«Սովորաբար նրանց միջև կապ է լինում: Նրանք նույն կազմակերպությունից են լինում կամ հարևանությամբ են ապրում կամ միևնույն եկեղեցուն են պատկանում»,-նշել է Ֆրեզնոյի շրջանային դատարանի դատախազի գլխավոր օգնական Քելլի Քենանը: