2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն այսօրվանից սկսած կվաճառվեն «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան սահմանել է 4 կարգի տոմսեր՝ 3000, 5000, 7000 և 10.000 դրամ արժողությամբ:
«Տոմսերի սահմանված գներում էական փոփոխություններ չեն եղել նախկինի համեմատ և սահմանված գները ծանոթ են ֆուտբոլի երկրպագուներին», – նշվում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հանդիպումն անցնելու է «Հրազդան» ստադիոնում: