Կիրակի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մասնակցել է Սև Ծովի ափին Լազիկա քաղաքի շինարարության մեկնարկը խորհրդանշող հիմնաքարի տեղադրման արարողությանը: Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայնը», նախագահի խոսքով՝ իր «երազանքների քաղաք» Լազիկան մի օր դառնալու է Սև Ծովի ամենամեծ նավահանգիստը:
«Դա իմ քմահաճույքը չէ: Չինաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհը անցնում է հենց Սամեգրելոյով: Այստեղ բեռներ են փոխադրվելու, ձեռնարկությունների են ստեղծվելու, շատ մեծ գումարներ են ներդրվելու, ողջ աշխարհի ներդրողները նոր ընկերություններ են ստեղծելու, հարյուրավոր նոր հյուրանոցներ են կառուցվելու: Մենք՝մեգրելներս, կզարմացենք ողջ աշխարհին մեր տաղանդով»,-հայտարարել է Սահակաշվիլին:
Լազիկայի կառուցապատման առաջին փուլում նախատեսվում է 1500-2000 մարդ ներգրավել շինարարական աշխատանքներում: Առաջին 4 տարիների ընթացքում վրացական իշխանությունները մտադիր են 120 մլն դոլար ներդնել պետական բյուջեից և ևս 600-900 մլն դոլար օտարարերկրյա ներդրումների հասնել: