Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը, որը զորակոչվել է Նոր Նորքի զինկոմիսարիատից, մանրամասնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Epress.am-ը հայտնել էր դեպքի մասին:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով /սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: