Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը հաշվել է այն վնասները, ով երկիրը կրել է Հայաստանից իր տարածքների «օկուպացիայի» արդյունքում: Նախարարության հաշվարկների համաձայն այդ գումարը 431,5 մլրդ դոլար է կազմում: Այս մասին հայտնում է АПА-ն՝ հղում կատարելով Ազգամիջյան տնտեսական համագործակցության նախարարության ղեկավարի տեղակալ Նաթիգ Հասանովը:
«Այս տվյալները պատրաստվել են առանձին նախարարությունների, այդ թվում՝ Էկոլոգիայի, Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի, Տնտեսական զարգացման նախարարության կողմից տրամադրված տվյալների հիման վրա»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Դեռևս այս տարվա հուլիսին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը պնդում էր, որ «օկուպացիայի» վնասի չափը 100 մլրդ դոլար է կազմում: Նա նաև հայտարարել էր, որ Բաքուն տվյալ գումարի փոխհատուցման հարցում ոչ մի զիջման չի գնա: