Սեպտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ զորամասերից մեկին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալ:
Մեքենայում գտնվող զինծառայողներից մեկը՝ շարքային Գոռ Գալստյանը, գիտակցության չգալով, սեպտեմբերի 25-ին, ժամը 00:20-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Շարքայիններ՝ Վահե Խաչերյանի, Արգիշտի Շահվելյանի, Գեղամ Սահակյանի, Հայկ Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Ղևոնդյանի, Նարեկ Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով: