Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններից մեկի նախագահի որդին մարդկանցից տարբեր ճանապարհներով գումարներ է կորզում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ առայժմ չի հրապարակում դատավորի անունը:
Թերթը նշում է, որ ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակի հասնող գործեր կան, որտեղ որպես պատասխանող հանդես է գալիս այդ դատավորի որդին: Նա պետական համակարգի աշխատակից չէ, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, նորոգման աշխատանքներով, իրավաբանական ծառայություններ է մատուցում, զբոսաշրջությամբ է զբաղվում, ժամանց ու հանգիստ կազմակերպում, աշխատանքի տեղավորմամբ զբաղվում, վարկավորման փաստաթղթեր պատրաստում, դատարաններում քաղաքացիական և վարչական գործեր վարում, փաստաթղթեր օրինականացնում, հողամասերի և ձեռնարկությունների ձեռքբերման համար փաստաթղթեր պատրաստում, բեռնափոխադրումներ անում և այլն:
Թերթը գրում է, որ մանրամասները կհրապարակի առաջիկա համարներում: