Ֆիզիկայի մեջ հեղափոխության մտցրած Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը այժմ հնարավոր կլինի ներբեռնել սեփական iPad-ի մեջ 9.99 ԱՄՆ դոլարով, հայտնում է, news.yahoo.com:
Երեքշաբթի ներկայացված iPad-ի բացառիկ ծրագիրը թույլ է տալիս մանրամասնորեն ուսումնասիրել գիտնականի ուղեղի հյուսվածքները: Այժմ դրանք ավելի հասանելի են գիտնականներին քան երբևէ: Էյնշտեյնի ուղեղով հետաքրքրված ուսուցիչներն ու աշակերտները նույնպես կարող են հետազոտել այն առանց որևէ բարդության:
Ալբերտ Էյնշտեյնի մահից հետո՝ 1955 թվականին դիահերձող Թոմաս Հարվին առանձնացրել և պահպանել էր նրա ուղեղի հատվածները՝ հույս ունենալով, որ ապագայում գիտնականները կկարողանան դրա շնորհիվ բացահայտել մեծ ֆիզիկոսի հանճարի գաղտնիքը: