Այսօր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում գրանցված միջադեպի հետևանքով հրազենից ծանր վիրավորվել և ժամեր անց մահացել է զինծառայող Վ.Բաղդասարյանը: Այս մասին հաղորդել է Epress.am-ի աղբյուրը:
Մենք փորձել ենք դեպքի մանրամասները ճշտել Լեռնային Ղարաբաղի Հանրախետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ ինքը գտնվում է արձակուրդում, իսկ իրեն փոխարինող չկա, ուստի պաշտոնական տեղեկատվություն չի կարող հաղորդել:
ՀՀ ՊՆ քննչական բաժնի պետ Մերի Սարգսյանը հաստատել է զինծառայողի մասին լուրը, սակայն հրաժարվել է մանրամասներ հաղորդել: Նա ասել է, որ ՊՆ-ն քննչական խումբ է ուղարկել Մարտակերտ, նրանց հաղորդումից հետո էլ միայն նախարարությունը կտարածի պաշտոնական հաղորդագրություն: