ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունում քննարկվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի գործունեությունը, որը պատգամավորական էթիկայի նորմերին հակասող է: Այդ մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով՝ դա հիմք է հանդիսացել, որպեսզի ամերիկյան դատարանը պարտավորեցնի Այվազյանին մեծ գումար վճարել, ինչի մասին տեղեկատվությունն էլ հայտնվել է հայաստանյան մամուլում:
«Եվ անհրաժեշտ նյութերն արդեն պատշաճ ձևով հավաքելուց հետո խմբակցությունը կմտնի էթիկայի հանձանաժողով՝ քննարկելու Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը», – ասել է Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի որոշումը Վարդան Այվազյանին պարտավորեցնում է 37 միլիոն 537 հազար 978 դոլար և 2 ցենտ վճարել «Global Gold Mining» ընկերությանը: