Սեպտեմբերի 20-ին պետք է լրանար ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված 15-օրյա այն ժամկետը, որի ընթացքում Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարող էր հետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը: Երեկ, սակայն, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին պարզաբանել է, որ կանոնակարգ-օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետից անհրաժեշտ է հանել հանգստյան և տոն օրերը:
«ՀԺ»-ն նշում է, որ Հայրապետյանն իր դիմումը վերցնելու համար դեռ մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ ժամանակ ունի: Երեկվա դրությամբ Ռուբեն Հայրապետյանը դիմումը հետ չէր վերցրել: