ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները նույնպես վերապահվել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նախագահի մշտական ներկայացուցիչ էր նշանակվել սեպտեմբերի 6-ին՝ փոխարինելով Գառնիկ Իսագուլյանին: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին նա չկարողացավ պատգամավոր ընտրվել Վանաձորից՝ պարտվելով անկուսակցական Էդմոն Մարուքյանին:
Նշենք նաև, որ 2003 թվականի մայիսին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը քննադատում էր Սերժ Սարգյանին՝ պնդելով, որ թոշակառուներին տրվող գումարները ցածր են, քանի որ «Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլոյում ղումար ա խաղում»: Դալլաքյանի ելույթով տեսահոլովակը մինչև հիմա տեղադրված է Youtube կայքում: