Հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով ԱԺ ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին:
«Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես «մեղադրյալ» գա-գնա ԱԱծ՝ մնալով պատգամավոր: Իշխանությունները, փաստորեն, այս և մնացած «հարակից» հարցերը փորձում են լուծել փուլային տարբերակով՝ չայրելով բոլոր կամուրջները: Ինչ վերաբերում է դատախազի միջնորդության քննարկմանը. եթե այն բերվի, ապա կքննարկվի եկող երկուշաբթի, ԱԺ նիստը սկսվելուն պես, քսան րոպեանոց ելույթներով հանդես կգան դատախազն ու Օսկանյանը, կլինեն հարցեր, քվեարկությունը», – գրում է թերթը: