Հայաստանի Ազգային գրադարանի կապիտալ վերանորոգման համար ՀՀ կառավարության 2008 թվականին ընդունված որոշմամբ 700 միլիոն դրամի հատկացումը չարաշահվել է ծրագիրը իրականացնող ընկերության կողմից: Այս մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով, այդ առթիվ հարուցվել է քրեական գործ: Ազգային գրադարանի փոխտնորեն Էռնեստ Զաքարյանը Epress.am-ին հայտնել է, որ շինարարության համար հայտարարցված մրցույթում հաղթել է «Հիդրոշինարար 5» ընկերությունը, որն ավարտել է վերանորոգման աշխատանքներն անցյալ տարի:
Իր հերթին, ՀՀ դատախազությունը հաղորդում է, որ «շինարարական ընկերությունը հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ կեղծելով կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերերի մասին հաշվետվությունները, հավելագրելով կատարված աշխատանքների ծավալները»:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ 179 հոդվածի 2-րդ մասով (Ուրիշի գույքի յուրացում, հափշտակում, վատնում պաշտոնական դիրքի չարաշահումով):