Home / Տեսանյութեր / Բաղդասարովը վաճառե՞լ է «Արմավիան»

Բաղդասարովը վաճառե՞լ է «Արմավիան»

Գործարար Միկա Բաղդասարովը պատրաստվում է իրեն պատկանող «Արմավիա» ընկերությունը վաճառել մի իտալական ընկերության, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը, բայց օրերս Բաղդասարովը իտալացիներին բերել է իր գրասենյակ և ծանոթացրել աշխատակազմի հետ:

Նրա խորհրդական Ժասմեն Վիլյանը թերթին ասել է. «Չէի ասի, որ ամբողջությամբ վաճառված է, բայց Բաղդասարովը երբեք չի բացառել, որ կարող է ինչ-որ պահի ընկերությունը վաճառել: Ընդհանրապես, նա այդպիսի քաղաքականություն ունի` զարգացնել ինչ-որ մի անհայտ ընկերություն և վաճառել»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության սպասարկումը պարտքերի պատճառով, սակայն հետո ժամանակավորապես կրկին ընձեռել էր օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հնարավարությունը: