Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում դիպուկահարները սպանել են Իրանի Press TV հեռուստաալիքի թղթակից Մայա Նասարին և վիրավորել լրատվամիջոցի առաքելության ղեկավար Հուսեյն Մորթադային, երբ նրանք լուրեր էին հաղորդում այսօր առավոտյան Սիրիայի բանակի շտաբի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների մասին անմիջապես միջադեպի վայրից:
Ազգությամբ լիբանանցի Հուսեյն Մորթադան ղեկավարում է Press TV-ի դամասկոսյան գրասենյակը, բացի դա, մեկ այլ՝ արաբերենով հեռարձակվող իրանական Al-Alam լրատվամիջոցը:
Անգլերենով հեռարձակվող Press TV-ին և Al-Alam-ը ֆինանսավորվում են Իրանական կառավարության կողմից, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին արդեն 18 ամիս շարունակվող զինված ապստամբության ընթացքում: