ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով ՀԱԿ խմբակցության որոշմամբ բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից ընդունվում են, դիմումներ և հիմնավորող փաստաթղթեր: Այս մասին ասված է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կողմից տարածած հայտարարության մեջ:
Խմբակցությունը նշում է, որ փաստաթղթերի հավաքագրմամբ և բողոքների ուսումնասիրությամբ զբաղվելու է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Հայտարարության հեղինակները՝ շահագռգիռ կողմերին խնդրում են զանգահարել՝ 56-96-44 հեռախոսահամարով, որից հետո փաստաթղթերով ներկայանալ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության գրասենյակ (Բաղրամյան 1 բն. 57): Ընդունելության օրը ամեն շաբաթ ժամը՝ 12:00–14:00: