Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, նոյեմբերի 14-ին Երևանում Հայաստանի ընտրանին կխաղա Լիտվայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին մեր թիմը հյուրընկալվել էր Լիտվայում: Ընկերական խաղում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 0:3 հաշվով: