Գյուղատնտեսության ոլորտում 2011թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրել է, թե ինչու նախարարը չի անդրադարձել սննդի անվտանգության խնդրին:
Սերգո Կարապետյանն ասել է, որ Անվտանգության պետական ծառայությունը հաշվետու չ է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
Արձագանքելով այդ պատասխանին՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասել է, որ եթե նախագահի հրամանագրով ամրագրվում է, որ այդ ծառայությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորոտում է, ապա պարզապես չի կարող հաշվետու չլինել:
«Եթե կա այլ իրավական ակտ, որը հակասում է նախագահի այս հրամանագրին՝ նշանակում է այդ իրավական ակտը պետք է փոխել: Ի՞նչ է նշանակում հաշվետու չէ, եթե հաշվետու չէ, ուրմեն պետք է փոփոխվի այնպես, որ հաշվետու լինի», – ասել է Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ, ըստ կանոնակարգի, Մինասյանի դիտարկումից հետո նախարարի պատասխան չէր կարող հետևել, քանի որ հարկավոր էր անցնել հաջորդ հարցին: