Ֆրանսիայում մահացել է 20-ամյա Իմրան Շաբանը, ով նախորդ տարի Լիբիայում ծավալված հեղափոխության, այնուհետև նաև քաղաքացիական պատերազմի ընթացքում գնդակահարել էր երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին նրա իսկ ոսկե ատրճանակից: Այս մասին հայտնում է russian.irib.ir կայքը:
Ինչպես նշում է կայքը, Շաբանը, չհասցնելով անգամ ստանալ Քադաֆիի սպանության համար Ազգային խորհրդի կողմից նշանակված 1 մլն դոլար դրամական պարգևը, առևանգվել էր և 57 օրերի ընթացքում խոշտանգումների ենթարկվել:
Նրա ազատ արձակման ուղղությամբ տարվող երկարատև միջոցառումներից հետո երկրի ներկայիս ղեկավարությունը կարողացել էր վերադարձնել Շաբանին արդեն կիսագիտակից վիճակում: Դրանից հետո նա բուժվում էր Ֆրանսիայի ամերիկյան հոսպիտալում, որտեղ և մահացել է: