«Մոսկվա» կինոթատրոնից 5 միլիոն 80 հազար դրամի և 10 հազար ռուբլու գողությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Վահրամ Քերոբյանը անմեղ է ճանաչվել դատարանի կողմից, իսկ մյուս մեղադրյալը՝ Ստեփան Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Վճիռը հրապարակել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:
Ստեփան Հովակիմյանը նախավերջին նիստին խոստավանկան ցուցմունք է տվել՝ նշելով, որ Քերոբյանը իրեն չի աջակցել գողությունը կազմակերպելու հարցում, որի հետևանքով Քերոբյանը դատավորի որոշմամբ ազատ էր արձակվել 500.000 դրամ գրավի դիմաց, իսկ երեկ վերջնականապես արդարացվել դատարանի կողմից:
Քերոբյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Քերոբյանը պատրաստվում է դատարանի արդարացնող դատավճիռը ստանալուց հետո փոխհատուցում պահանջել՝ 2.5 տարվա անհիմն կալավորման մեջ պահելու համար:
Փաստաբանի խոսքով՝ թեև ՀՀ օրենքով չկա հստակ բանաձև, որով սահմանվում է թե կալանավայրում անմեղ մարդուն պահելու համար ինչ գումար փոխհատուցում է տրվում, սակայն կողմը ինքը դիմումում գումարի չափը նշելու է, որի տրամադրման մասին դատարանը որոշում է կայացնելու: